Կարգերով պահոցներ՝ Ուսումնական ճամբար

Ճամբարային առաջին օրվա ամփոփում

Ճամբարային ընդհանուր պարապմունքից հետո միմյանց ևս մեկ անգամ շնորհավորեցինք և անցանք գործի։ Նախ «Հունվարյան ճամբար 2024» նախագիծը ներկայացրեցի, ապա սկսեցինք դասարան-ջոկատին անուն որոշել։ Քննարկման արդյունքում ջոկատի անուն ընտրեցինք «SMART KIDS» տարբերակը։ Սովորողներն իրենց բլոգներում ներկայացրեցին ջոկատի աշխատանքնային կանոնները և լոգոյի իրենց առաջարկած տարբերակը։ Լոգոյի վերջնական տարբերակը կորոշենք վաղը։

Օրվա ընթացքում սովորողներից մի քանիսը ներկայացրեցին «Ուսումնական ձմեռ» նախագծի շրջանակում իրենց կատարած աշխատանքներից մի քանիսին։

Օրն ամփոփեցինք հայկական տարազի մասին տեղեկատվական նյութի ընթերցմամբ։

Կից ծանոթացեք ջոկատի մասնակիցների առաջարկած լոգոյի տարբերակներին․

Ուսումնական երկրորդ շրջան․ Հունվարյան ճամբար 2024

Ուղեցույց

Ժամանակահատվածը՝ 08.01-26.01
Մասնակիցները`
Հյուսիսային դպրոցի 3․1ջոկատ

Ստուգատեսային նախագծեր՝

Շարունակել կարդալ Ուսումնական երկրորդ շրջան․ Հունվարյան ճամբար 2024

Հունիսյան ուսումնական ճամբար. 30.05-10․06

Ժամանակահատվածը՝ 30.05 — 10.06
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 1-ին ջոկատ (1.1 դասարանի սովորողներ)

Աշխատանքային ուղղություններ՝

  • Ընթերցանություն
  • Մաթեմատիկական, տրամաբանական, կառուցողական նախագծեր
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Մարզական գործունեություն․ բացօթյա լող, լողափնյա խաղեր, մրցաշարեր, հեծանվաերթեր, ճամփորդություններ
  • Նկարչական պլեներ, տեխնոլոգիական գործունեություն, կավագործություն, խոհանոցային գործունեություն
  • Ճամփորդական նախագծեր

Նախագծեր՝

Ամառային ճամբարի առաջին շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 30.05-03.06 Շարունակել կարդալ Հունիսյան ուսումնական ճամբար. 30.05-10․06

«Հակաբացիլ Կոմիտաս 2022» ամենամյա երաժշտական նախագիծ

«Հակաբացիլ Կոմիտաս 2022» ամենամյա երաժշտական նախագիծ

Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:
Օրը՝
Հունիսի  1, ժամը՝ 12.00
Վայրը՝ Տերյանի այգի

Մասնակիցներ՝ 1.1, 1.2, դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան
Երգացանկ՝ Կոմիտասի գրառած-մշակած երգեր

Ընդհանուր կատարման երգեր

  1. Սոնա յար
  2. Հո՜յ, Նազան
  3. Գնացեք-տեսեք
  4. Արև, արև, եկ, եկ
  5. Էսօր ուրբաթ է, պաս է
  6. Այբ, բեն, գիմ
  7. Մանուկների հայր մեր
  8. Հե՜յ, իմ Նազա
  9. Ձիուկ
  10. Կաքավի գովքը

Բառեր և կարաոկեները տե՛ս այստեղ։

Ամփոփումն՝ այստեղ։

Աղբուրը՝ այստեղ։