Ընդունելություն 2024-2025

Ողջո´ւյն, բարեկամ: Ես Մանուշակ Աբրահամյանն եմ, երեք սեբաստացիների մայրիկ։ Արդեն 20 տարի է ինչ սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ:

Տարիների ընթացքում հարստացրել և զարգացրել եմ գիտելիքներիս, կարողություններիս ու հմտություններիս պաշարը, ինչը սիրով փոխանցել և փոխանցում եմ իմ փոքրիկ ընկերներին: 2024-2025 ուսումնական տարում շարունակելու եմ աշխատանքս 6 տարեկանների(2018թվականին ծնված) հետ։
Եթե ցանկանում ես մեզ հետ մասնակցել բաց, ազատ, ստեղծական  և հետաքրքիր միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին, գտնել քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք բերել, ապա համեցի´ր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ:

Հյուսիսային դպրոցի ենթակայք՝ https://northschool.mskh.am/
Հասցե՝ ՀԱԹ Րաֆֆու 69/1, հեռախոս՝ 010․73․52․10
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան, էլ. հասցե՝ q.nersisyan@mskh.am, հեռախոս՝ 077.78.82.84

Իմ էլեկտրոնային փոստը՝ m.abrahamyan@mskh.am
Ուսումնական բլոգը՝ abrahamyanmanushak.wordpress.com

Ընդունվելու քայլերը՝

  • Լրացնել հայտը։
  • Այցելել Հյուսիսային դպրոց-պարտեզ, հանդիպել դպրոց-պարտեզի ղեկավարի հետ։
  • Տեղեկություն ստանալ կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրի մասին։
  • Ծանոթանալ ուսումնառությանը վերաբերող փաստաթղթերին։
  • Գրանցվել «Մուտք» կրթահամալիր ճամբարին, մասնակցել դրան։
  • Կնքել ուսումնառության պայմանագիր։

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

Առաջին դասարանցու ուսումնառության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ.

  • Ծնողներից որևէ մեկի անձնագրի պատճեն
  • Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
  • Երեխայի սոցիալական քարտի պատճեն
  • Հաշվառման մասին տեղեկանք (անձնագրային բաժնից)
  • Երկու լուսանկար (3×4 չափսի)

Ուսումնառությանը վերաբերող փաստաթղթեր.

Սովորողի ուսումնական պլաններով որոշված կարգեր

Հեղինակային ծրագրին ծանոթանալու համար առաջարկում ենք հետևել՝

Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք

«Մուտք կրթահամալիր» 2024-2025 ուստարվա 6 տարեկանների (2018-ին ծնված) համար

Ժամանակահատվածը՝ մարտի 26-28, ժամը 10:00-12:00

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց (Րաֆֆի 69/1)

Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Անուշ Աթայան

Նպատակը

Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:

Բովանդակությունը

  • Ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
  • Երգ-պարերգ
  • Հեծանվավարություն
  • Տեխնոլոգիա

«Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • Թաց և չոր անձեռոցիկ
  • Ջուր
  • Բրդուճ, միրգ, չոր քաղցրավենիք (նախաճաշի համար)

Մարտի 26, երեքշաբթի

Օրվա գործունեություն

  • Ճամբարականների դիմավորում
  • Խաղ-ծանոթացում  «Բարև, ես եմ․․․»
  • Խնկի ծառ. երգի ուսուցում
  • «Կռունկներ» բանաստեղծության խաղ ուսուցում

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

  • Տեխնոլոգիական գործունեություն․ կավագործություն
  • Նախաճաշ
  • Հեծանվավարություն
  • Օրվա ամփոփում

Մարտի 27, չորեքշաբթի

Օրվա գործունեություն

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

  • Նախաճաշ
  • Ուրախ օտար լեզու՝ «Head Shoulders Knees And Toes» երգի ուսուցում
  • Նկարչություն գուաշով
  • Օրվա ամփոփում

Մարտի 28, հինգշաբթի

Օրվա գործունեություն

Հայտագրված մասնակիցներ՝

  1. Աֆթանդիլյան Սոֆի
  2. Կոստանդյան Մարիամ
  3. Համբարյան Աթինե
  4. Մուտաֆով Տեա
  5. Մուտաֆով Միքայել
  6. Ղազարյան Նարե
  7. Հակոբյան Նարե
  8. Բեսարյան Հենրի
  9. Բաբայան Ռուզաննա-Նիկոլ
  10. Քոչարյան Անգելինա
  11. Առաքելյան Արուսյակ
  12. Տարախչյան Յանա
  13. Գալստյան Էմմա
  14. Դավթյան Էմիլի
  15. Սարուխանյան Զառա
  16. Այվազյան Նարեկ
  17. Ջիլոզյան Անուշ
  18. Քէօշկերյան Արսինե
  19. Պետրոսյան Ստեփան
  20. Սարգսյան Սարգիս
  21. Արուստամյան Մարիա
  22. Սարուխանյան Զառա