Հայկական տարազ

Ձմեռային զգագրական փառատոնի շրջանակներում կրթահամալիրի ջոկատն ուսումնասիրելու է հայկական զարդանախշերն ու տարազը։

Ժամանակահատվածը՝ հունվարի 8-26
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, Լիսիցյան ծեսերի կենտրոն

Նպատակը՝ ուսումնասիրել հայկական զարդանախշերը, տարազները, որպես ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։ Ծանոթանալ ազգային տարազի տեսակներին, օգտագործելով առավել շատ հանդիպող զարդանախշերը ստեղծել սեփական օրինակը։

Նախատեսվում է համագործակցություն՝ Հասմիկ Գրիգորյանի հետ

Ընթացքը` ճամբարականները կուսումնասիրեն ազգային զարդանախշերի, տարազների օրինակներ, Paint նկարչական գործիքով կկրկնօրինակեն՝ ստեղծելով էլեկտրոնային տարբերակներ։ Ուսումնասիրություններից հետո ճամբարականները գորգագործության բաց պարապմունքեր կունենան, որի ընթացքում գոբելենի տեխնիկայով կկրկնօրինակեն զարդանախշի տեսակները։

Ուսումնական ռեսուրսներ

Արդյունքը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում։

Օգտվել եմ Լիանա Ռոզիկյանի նախագծից։

Թողնել մեկնաբանություն