Կարգերով պահոցներ՝ 2022-2023ուստարի

«Էկո պայուսակներ».փուլ 1

Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողներն այցելեցին Քոլեջի կարի արհեստանոց։ «Էկո պայուսակներ» համագործակցային նախագծի շրջանակում ընկեր Մերիի և Քոլեջի ուսանողների հետ ձևեցին և կարեցին պայուսակները։

Ֆոտոպատումն՝ այստեղ։

Ավելին տեսանյութում՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․ ազգային պարի ուսուցում

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծով 2.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին՝ 1․1 դասարանցիներին սովորեցրին Բուլուլ պարը։

Տեսանյութը՝ Կարինե Մամիկոնյանի

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը» նախագիծ

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ստուգատեսը ուսումնական օրացույցով հաստատված, կրթահամալիրի ծնունդը խորհրդանշող նախագիծ է, որ իրականացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին:

Ժամանակահատվածը՝  նոյեմբեր  

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներ Շարունակել կարդալ «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը» նախագիծ

Հոկտեմբերյան ստեղծագործական հավաքի ծրագիր

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ
Մասնակիցները՝  հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ Շարունակել կարդալ Հոկտեմբերյան ստեղծագործական հավաքի ծրագիր

Այցելություն կրթահամալիրի տեխնոպարկ

Օրը՝
Ժամը՝
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2.1 դասարան
Պատասխանատու՝ Մանուշակ Աբրահամյան
Խորհրդատու մասնագետ՝ Գնել Հարությունյան
Անցկացման վայրը՝  կրթահամալիրի տեխնոպարկ
Նպատակը՝

  • դիտարկել լաբորատորիայի աշխատանքային ընթացքը
  • իրականացնել տեխնոլոգիական գործունեություն
  • ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ պատրաստել փայտե անվանական կրծքազարդեր

Շարունակել կարդալ Այցելություն կրթահամալիրի տեխնոպարկ

Գիտելիքի օրը՝զբոսայգում

Սեպտեմբերի 1-ին Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներն իրենց օրն անցկացրեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից այգում։ Վերհիշեցինք կոմիտասյան երգերը, նկարչական պլեներ կազմակերպեցինք, խաղացինք։

Ավելին տեսանյութում՝

Գիտելիքի օրը Զատիկյանի այգում

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Վայրը՝ Զատիկյանի անվան զբոսայգի
Օրը՝ սեպտեմբերի 1
Ժամանակահատվածը՝ 10:30- 12:00

Օրակարգում՝

  • նկարչական պլեներ
  • ընթերցում ենք
  • ընդմիջում

Շարունակել կարդալ Գիտելիքի օրը Զատիկյանի այգում

Ուսումնական տարվա մեկնարկ․օգոստոսի 30

Ողջո՛ւյն, սիրելի երկրորդ դասարանցիներ: Սիրով տեղեկացնում եմ, որ  2022-2023  ուսումնական տարին մեկնարկում է օգոստոսի 30-ին՝ մարզատոնով: Կհիշե՞ս չէ՝ հանդիպելու ենք օգոստոսի 30-ին, ժամը՝ 9.00-12.00- ն, որ  միասին մարզվենք և մարզական խաղեր խաղանք:

Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։

Մարզատոնի աշխատակարգ Շարունակել կարդալ Ուսումնական տարվա մեկնարկ․օգոստոսի 30

Բարձունքի հաղթահարում.Օշական,Դիդի Կոնդ

Վայրը՝  Արագածոտնի մարզ, Օշական, Դիդի Կոնդի բարձունք
Օր՝ սեպտեմբերի 30
Մեկնում՝ ժ. 10:00
Վերադարձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Հյուսիսային դպրոց, ժամը՝  10:00
Վերադարձը՝ Հյուսիսային դպրոց  ժամը՝ 16:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ:

Շարունակել կարդալ Բարձունքի հաղթահարում.Օշական,Դիդի Կոնդ

«Ուսումնական աշուն» նախագիծ

Ժամանակահատված՝  հոկտեմբերի 24-30

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝  աշնանային արձակուրդը սովորողների համար դարձնել ուսումնական։

Խնդիրները՝

  • Մեդիահմտությունների զարգացում, թվային գործիքների կիրառում,
  • ստեղծագործական մտածողության,
  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
  • ուսումնական գործընթացին ընտանիքի մասնակցության ապահովում,
  • շրջակա միջավայրի դիտարկում:

Շարունակել կարդալ «Ուսումնական աշուն» նախագիծ