Դդմածես 2024

Դդմատոն կամ Ղափամայի ծիսական շաբաթ. ուղեցույց

Ժամանակահատված՝ Հունվարի 22-26

Մասնակիցները՝ Smart kids ջոկատ

Նպատակը

Ազգային ծիսական ավանդույթների ուսումնասիրում, ճանաչում, փոխանցում և տարածում:

Խնդիրները

  • Ուսումնասիրություններ կատարելու, բացահայտելու, համադրելու, վերլուծելու կարողությունների զարգացում.
  • Հետազոտական հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Համագործակցային հմտությունների փոխանցում.
  • Տեխնոլոգիական, մեդիատեխնոլգիական հմտությունների զարգացում.
  • Մարզական հմտությունների զարգացում:

Գործունեության տեսակներ

  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների, հորինում
  • Պատրաստել դդմային շարժական բացիկներ, կիրառել տարբեր համակարգչային ծրագրեր:
  • Դդմային պատմության հորինում, Դդմային տեղեկատվական ընթերցարանների ստեղծում
  • Տեղեկություններ դմի մասին
  • Փաստեր դդմի մասին

Մաթեմատիկական

  • դդմային խնդիրների հորինում

Խոհանոցային գործունեություն

Ընտանեկան դպրոցներում պատրաստում են դդմային տարբեր ուտեստներ(աղցան, թխվածքաբլիթ, ղափամա), ներկայացնում են ընտանեկան խոհանոցը, այլ հետաքրքիր մոտեցումներ:

 Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Բնագիտական-tտեխնոլոգիական

Դդմի կորիզները ուսումնասիրության, ցանելու, ընթացքին հետևելու, այլ սերմերի հետ համեմատելու հետաքրքիր նյութ է: Ինչպես նաև, դդմի կորիզները կարող են կիրառել նկարչական ու տեխնոլոգիական աշխատանքներում:

Դդմի օգտակար հատկությունների մասին հավաքում են տեղեկություններ տարբեր աղբյուրներից, բաղադրատոմսեր:

  Արդյունքում՝

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմաընթերցարաններ, տեսանյութեր
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Գործունեության մասին պատմող ֆիլմեր

Նախագծի ամփոփումն՝ այստեղ։

Թողնել մեկնաբանություն