Օրական պահոցներ՝ 21.05.2023

Թարս պատմություններ մայիսի ֆլեշմոբից

10. Հորինի՛ր պատմություն, որտեղ ամեն ինչ թարս է: Վերնագիրը չմոռանաս։

Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները մասնակցել են մայիսի մայրենիի ֆլեշմոբին և այսպիսի հետաքրքիր թարս պատմություններ են հորինել։

Շարունակել կարդալ Թարս պատմություններ մայիսի ֆլեշմոբից

Ճամփորդապատում

Ներկայացնում է Յանա Անտոնյանը՝

Ներկայացնում է Լուսե Գալստյանը՝

Ներկայացնում է Մարիա Ստեփանյանը՝

Երեկ մենք գնացել էինք ճամփորդության։ Ճանապարհին կանգ առանք, նախաճաշեցինք և շարունակեցինք ճանապարհը։ Մենք այցելեցինք Բյուրականի դպրոց, հանդիպեցինք դպրոցականներին։ Նրանց հետ Կոմիտաս երգեցինք, շատ-շատ հավես էր։ Հետո էլ ճաշեցինք և բարձունք հաղթահարեցինք, ձոր իջանք և բարձրացանք։ Նաև մենք Արտավազիկ եկեղեցու մոտ երգեցինք 6-րդ և 7-րդ դասարանցիների հետ։ Շա՜տ հավես էր։ Այնտեղ՝ ձորում, շա՜տ լավ էր անցնում։ Ձորում նկատեցինք մի ջարդված ավտոմեքենա, դա արդեն հնարավոր չէր լինի վարել, բայց կարծում եմ մենք մեր դասարանի տղաներով ու աղջիկներով հաստատ կվերականգնեինք այդ ավտոմեքենան։ Մենք այդ ավտոմեքենայի վրա էինք բարձրացել, որպեսզի կարողանայինք հերթով անվտանգ անցնել այդ մասը, թե չէ կընկնեինք առվակը։ Օրը շա՜տ հետաքրքիր անցավ։ Ես էլի կուզեի դասարանով ճամփորդել։

Բնագիտական փորձեր #3

Նախագիծն՝ այստեղ։ Արդյունքները՝ ստորև։

Ներկայացնում է Ռուզաննա Սարգսյանը՝

Ներկայացնում է Մարիա Սահակյանը՝

Ներկայացնում է Միլա Գրիգորյանը՝

Շարունակել կարդալ Բնագիտական փորձեր #3

Համբարձման ծես․համագործակցային նախագիծ Բյուրականում

«Համբարձման ծես․համագործակցային նախագիծ Բյուրականում» նախագծով Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներն ընկեր Ալիսի և ընկեր Հասմիկի հետ այցելեցին Բյուրական: Բյուրականի դպրոցում մեզ դիմավորեցին ընկեր Լալան և յոթերորդ դասարանցիները։ Դպրոցում շրջելուց հետո նրանց ուղեկցությամբ գնացինք Արտավազիկ եկեղեցի։ Հաղթահարեցինք մատուռի բարձունքը, ծաղկեպսակներ հյուսելու համար ծաղիկներ հավաքեցինք և Արտավազիկ եկեղեցու բակում իրականացրեցինք «Համբարձման ծես»: Իսկ կավե կախազարդեր սարքելուց հետո հրաժեշտ տվեցինք մեր նոր ընկերներին։ Չմոռացանք նրանց հրավիրել կրթահամալիր։

Ֆոտոպատումն՝ այստեղ։

Տեսանյութերը՝ Հասմիկ Մաթևոսյանի