Բնագիտական փորձեր մայիս ամսվա համար

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Իրականացման վայրը՝ ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝

  • Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում։

Խնդիրները՝

  •  Փորձերի  ժամանակ  անվտանգության պահպանման կանոնների կարողության զարգացում,
  • փորձերին հետևելու, հետևություններ անելու հմտությունների զարգացում,
  • դիտարկումների հիման վրա եզրակացություններ անելու կարողության զարգացում,
  • փորձերի ընթացքն ու արդյունքները  գրանցելու կարողության զարգացում։

Սովորողները փորձերը ներկայացնում են տեսանյութերի տեսքով՝ ընթացքում ներկայացնելով իրենց դիտարկումները։

***

Մայիսի 02-07

Փորձ 1

Անհրաժեշտ նյութեր` պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։

Ընթացքը`
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով, ինչից հետո ծակում ենք տոպրակը մատիտներով հենց այն մասից, որտեղ ջուր կա։ Մատիտները թողնում ենք անցքերի մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ։

Օրինակն՝ այստեղ։

***

Մայիսի 08-14

Փորձ 2

Անհրաժեշտ նյութեր` 25-30 սմ երկարության կոճի թել, սառույցի խորանարդ, բաժակով ջուր, մի պտղունց աղ:

Ընթացքը՝

Սառույցի կտորը գցիր բաժակի մեջ։ Քո ձեռքի տակ ունեցած պարագաներով փորձիր սառույցի կտորը հանել բաժակից առանց սառույցին դիպչելու։ Ապա 25-30 սմ երկարությամբ կոճի թել կտրի՛ր, դիր սառույցի հատիկի վրա, վրան մի պտղունց աղ լցրո՛ւ։ 2 րոպե սպասի՛ր, ապա բարձրացրո՛ւ թելը։ Ի՞նչ կատարվեց․․․

Օրինակն՝ այստեղ։

***

Մայիսի 15-21

Փորձ 3

Անհրաժեշտ նյութեր` փուչիկ, մոմ, ջուր և ափսե:

Ընթացքը`
Վերցնում ենք 2 փուչիկ, մեկի մեջ կես բաժակ ջուր ենք լցնում, փչում և կապում, մյուսն ուղղակի փչում ենք: Մոմը դնում ենք ափսեի մեջ ու վառում: Երկու փուչիկներն էլ հերթով պահում ենք կրակի վրա: Թե ինչ է լինում՝ կտեսնեք…

Օրինակն՝ այստեղ։

***

Մայիսի 22-28

Փորձ 4

Անհրաժեշտ նյութեր` պլաստիկե շիշ, ջուր, մեխ կամ մկրատ

Ընթացքը`

Շշի տակը ծակում ենք, ջուրը լցնում, շշի կափարիչը փակում-բացում: Դիտարկում ենք… Ի՞նչ կատարվեց …

Օրինակն՝ այստեղ։

Ամփոփ փաթեթները`

Թողնել մեկնաբանություն