Համբարձման ծես․համագործակցային նախագիծ Բյուրականի դպրոցի հետ

Օրը՝ մայիսի 19

Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 15։30

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի և Բյուրականի գյուղի միջնակարգ դպրոցի սովորողներ, ծնողներ

Նախագծի պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Ալիս Գևորգյան, Հասմիկ Մաթևոսյան

Նպատակը.

Նախապատրաստական աշխատանքներ

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Համբարձման ծեսը
  • «Համբարձման ծես»-ի փաթեթը փոխանցել Բյուրականի դպրոցի դասավանդողներին
  • սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,
  • պատրաստել Վիճակի տիկնիկ, պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստել են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը,
  • տեղեկություններ ստանալ վայրի մասին,
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը (ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում)
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • վերհիշել ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցանկը.

Ընթացքը`

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ, մարզակոշիկներ
  • Արևապաշտպան գլխարկ,
  • Հիգիենիկ պարագաներ(թաց և չոր անձեռոցիկներ)
  • Աղբի հավաքման համար տոպրակներ, ձեռնոցներ
  • Անհատական թվային միջոցներ՝ հեռախոս, ֆոտոապարատ
  • Բրդուճներ
  • Բուժարկղիկ (վերցնում ենք բուժկետից)
  • Կավ հուշանվեր-կախազարդեր պատրաստոլու համար (վերցնում ենք Քանդակի դպրոցից)

Արդյունքում՝

  • Ուսումնական նախագծի արդյունքները լուսաբանվում են դասարանական  բլոգում:

սովորողը կիմանա                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

Ուսումնական նյութեր՝

Համբարձման ծիսական երգեր,

Հեյ իմ նազան իմ նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Վիճակի երգ

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Այ, արևը

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
Խընձորը ծառի վըրա,
Այ արևը, արևը,
Սոխակը սարի վըրա:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Արև ելավ էն սարից,
Այ արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարից:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Հենց որ ծագի արևը,
Այ արևը, արևը,
Քեզի ղըրկեմ բարևը:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Հոյ, Մարիամա

Հոյ Մայրամ, Մայրամա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Ծաղիկ ունիմ, ալա է,
Ալա չէ, ալվալա է,
Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Նռան հատիկ, լալա է:
Լուսնակը բոլորել է,
Ամպի մեջ մոլորել է,
Մայրամի պարի համար
Զուռնաչուց խըռովել է:

Համբարձման ծիսական ասիկներ, խաղիկներ

Վիճակ, վիճակ, ծաղկավիճակ,
Շալե շապիկ, նախշուն կոճակ
Եզան տարան տիրոջ դուռը,
Ճատկին զարկին կարմիր նուռը,

Վիճակ, վիճակ, Վիճակի չիչակ,
Վարդ, մանուշակ, Ոսկի կոճակ:

Արև դիպավ էն սարին,
Աստված դուռ բանա բարի

Աստված մեզ տա թող բարին,
Մեր մուրազը կատարի:

Էսօր մեծ Համբարձում է,
Ծաղիկների հարցում է,
Աստված երկինք համբարձվավ
Ամենքի բախտ բարձավ։

Տեսեք վիճակն ի՞նչ կուզի,
Սրտի ուզածն ի՞նչ ի,
Սարերով ցորեն կուզի,
Արտերով գարի կուզի:

Դուռը բացեք, մարդ եկավ,
Սինին լիքը վարդ եկավ,
Գովեմ, գովեմ, ում գովեմ,
Մեր ․․․ին գովեմ։

Համբարձման խաղեր

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, պատումի տեսքով:

Ամփոփումն՝ այստեղ։

Սովորողների ճամփորդապատումներն՝ այստեղ։

Թողնել մեկնաբանություն