Օրական պահոցներ՝ 09.05.2023

Բնագիտական փորձեր # 1

Նախագիծն՝ այստեղ։

Արդյունքները՝ ստորև։ Շարունակել կարդալ Բնագիտական փորձեր # 1

Մայիսյան հավաքի առաջին շաբաթվա ամփոփում

Մայիսյան հավաքի առաջին շաբաթվա ամփոփում պատումներն են ներկայացնում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները։

Մենք այս շաբաթ հանդիպեցինք ընկեր Քրիստինեի հետ և զրուցեցինք առողջ սնունդի մասին։ Ես իմացա, որ կարտոֆիլը հացամթերք է, նաև ծանոթացա սննդի տեսակների հետ, օրինակ՝ հացամթերք, մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն, ծովամթերք։ Ուտելիքի մեջ կա ածխաջուր, սպիտակուց, ճարպ, ջուր և աղ։ Այս շաբաթ նաև երրորդ դասարանցիները մեզ ցույց տվեցին իրենց բլոգները և սովորեցրեցին ինչպես օգտվել բլոգներից։ Մենք նաև մարզատոն ծրագրի ենք մասնակցել և հետաքրքիր խաղեր ենք խաղացել, բայց հաղթեց ընկերությունը։

Լուսե Գալստյան

Մենք երեկ հանդիպեցինք ընկեր Քրիստինեի հետ։ Խոսեցինք առողջ սննդի,  օգտակար և վնասակար սննդի մասին, սնվելու ռեժիմի մասին, և թե ինչ է պարունակում սնունդը։

Սնունդը պարունակում է աղ, ջուր, սպիտակուց, ածխաջուր։ Նաև մենք հանդիպեցինք 3-րդ դասարանցիների հետ, և նրանք մեզ ցույց տվեցին իրենց աշխատանքային բլոգները։ Իսկ ուրբաթն էլ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներով մարզական խաղեր խաղացինք հարևան շենքի մարզահրապարակում։

Մարիա Ստեփանյան

Մենք հանդիպել ենք ընկեր Քրիստինեի հետ։ Նա մեզ պատմել է առողջ սննդի մասին։ Մենք մասնակցել ենք մարզական պարապմունքի։ Մրցել ենք 2-րդ դասարանցիների հետ։ Հաղթեցինք 2-3-2 հաշվով։

Գևորգ Պողոսյան

Ես և իմ դասարանցիները երեկ հանդիպեցինք քոլեջի երեխաներին և մենք խոսել ենք առողջ սնունդի մասին և ես իմացա որ կարտոֆիլը հացամթերք է և իմացա որ 1 coca colai բաժակի մեջ կա 10 գդալ շաքարավազ։ Եվ հետո 3 – րդ դասարանցիների հետ սովորեցինք իմ օութլուք նախագիծը։ Նաև մարզատոն նախագիծ ենք անցկացրել, այդ ժամանակ մենք խաղեր ենք խաղացել։ Նախագիծը անցկացրել ենք բաժանվելով երեք թիմերի, մենք խաղացել ենք օղակներով խաղեր, վազքի մրցույթ ենք արել, գնդակով խաղեր ենք խաղացել։ Կուզենամ, որ նման մարզատոները հաճախ լինեն։

Արտաշես Յուզբաշյան