Թթուդրիկ

Ժամանակահատվածը՝  Նոյեմբերի ․․․
Մասնակիցները`
2.1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նախագծի նպատակը՝

  • Նախագծային շաբաթվա ընթացքում տեխնոլոգիական, մաթեմատիկական, բնագիտական գործունեությունների արդյունքում պատրաստել թթու, որը կհամտեսենք «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի» ծեսի ժամանակ։

Նախագծի խնդիրները, գործունեություն

  • Դիտել տեսանյութեր բանջարեղենների մթերման, պահածոյացման գործընթացի մասին (բանջարեղենի տեղափոխում բանջարանոցից պահեստ, գործարան, մթերում/ պահածոյացում, պիտակներ, բաղադրություն)
  • Բանջարանոցից՝ խանութ. թթվի անցած ճանապարհը. քայլաշար ստեղծել
  • Արտադրող- սպառող, պահանջարկ — առաջարկ հասկացությունների շուրջ քննարկում կազմակերպել
  • Որոնել թթու պատրաստելու բաղադրատոմսեր
  • Հարցազրույցներ վարել ընտանիքի կանանցից և իմանալ ընտանեկան բաղադրատոմսերի գաղտնիքները
  • Ընտրել բաղադրատոմս, կազմել գնումների ցուցակ:
  • Որոնել թթվի համար անհրաժեշտ բանջարեղենների օգտակար հատկությունների մասին տեղեկույթ, կիսվել բլոգում:
  • Կատարել գնումներ (ընտրություն կատարել, դասավորել տոպրակի մեջ, մոտենալ կշեռքին, մոտենալ գանձապահին և գնած մթերքը հասնցել դպրոց):
  • Որոշել բանջարեղենը տարաներում տեսակավորելու տարբերակներ, ստեղծել տարաներում բանջարեղենների խմբավորման օրինաչափություններ (քանակի մոտավոր գնահատում, առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցություն):
  • Ստեղծել պիտակներ թթվի տարաների համար:
  • Ստեղծել գովազային հայտարարություններ պատրաստված թթվի համար:
  • Ռոդարիական հնարքների կիրառմամբ հորինել թթվային ասելուկներ, հանելուկներ, շուտասելուկներ, ամենաանսպասելի պատմություններ։

Մեդիատեխնոլոգիա`Սովորողները Power point ծրագրով ներկայացնում են թթվի անհրաժեշտ պարագաներից մեկի մասին տեղեկություններ, փաստեր:

Բնագիտական փորձ

Աղաջուրն ու ձուն

Փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և գցում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում (մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին) և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկներից և տատիկներից հարցնում են թթու դնելու բաղադրատոմսեր:
  • Ներկայացնում են թթու դնելու ընթացքը։

Նախագծի արդյունքում ստեղված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։

Թողնել մեկնաբանություն