Օրական պահոցներ՝ 30.09.2022

Ուսումնական ճամփորդություն Օշական

Այսօր Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներով ճամփորդեցինք Օշական։ Առաջին կանգառը Տառերի հուշակոթողի մոտ էր։ Կարդացինք հուշակոթողի վրայի արձանագրությունները, երգեցինք Կոմիտասի երգերից։ Հաջորդ կանգառը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին էր։ Տեր Վազգենի օրհնությունը ստանալուց հետո հաղթահարեցինք Դիդի Կոնդի բարձունքը։ Բարձունքից վայելեցինք Արարատ, Արագած և Արայի հիանալի տեսարանը։

Ֆոտոպատումն՝ այստեղ։

Ավելին տեսանյութում՝