Ամսական պահոցներ՝ Օգոստոսի 2022

Բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2022-2023 ուսումնական տարի

Դասընթացի նպատակն է.

զարգացնել աշակերտի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Դասընթացի խնդիրներն են. Շարունակել կարդալ Բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեություն

Թումանյանական օրեր

Մասնակիցները`Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը` փետրվար ամիս

Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։ Շարունակել կարդալ Թումանյանական օրեր

Գիտելիքի օրը Զատիկյանի այգում

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Վայրը՝ Զատիկյանի անվան զբոսայգի
Օրը՝ սեպտեմբերի 1
Ժամանակահատվածը՝ 10:30- 12:00

Օրակարգում՝

  • նկարչական պլեներ
  • ընթերցում ենք
  • ընդմիջում

Շարունակել կարդալ Գիտելիքի օրը Զատիկյանի այգում

Ուսումնական տարվա մեկնարկ․օգոստոսի 30

Ողջո՛ւյն, սիրելի երկրորդ դասարանցիներ: Սիրով տեղեկացնում եմ, որ  2022-2023  ուսումնական տարին մեկնարկում է օգոստոսի 30-ին՝ մարզատոնով: Կհիշե՞ս չէ՝ հանդիպելու ենք օգոստոսի 30-ին, ժամը՝ 9.00-12.00- ն, որ  միասին մարզվենք և մարզական խաղեր խաղանք:

Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։

Մարզատոնի աշխատակարգ Շարունակել կարդալ Ուսումնական տարվա մեկնարկ․օգոստոսի 30

Հոկտեմբերի ընթերցարան 2022

Կաքավիկ

Խոսք՝  Հ Թումանյանի, երաժշտություն՝  Կոմիտասի

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունի՜կ, սիրունի՜կ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով,

Շուշան, նարգիզ, նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունի՜կ, սիրունի՜կ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով,

Կը շորորաս ճուտիկներով: Շարունակել կարդալ Հոկտեմբերի ընթերցարան 2022