Օրական պահոցներ՝ 29.09.2023

Ուսումնական աշուն․2023

Տևողությունը՝ հոկտեմբերի 23-29

Մասնակիցները՝ 3-րդ դասարանցիներ

Նպատակը`

  • Աշնանային արձակուրդը սովորողների համար դարձնել ուսումնական։
  • Զարգացնել բլոգավարության հմտությունները։

Շարունակել կարդալ Ուսումնական աշուն․2023

Power Point ծրագրի ուսուցում․Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և 2.2 դասարանների սովորողներ
Օրը՝ հոկտեմբերի 6, 13, 20, ժամը՝ 12։40-13։20
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Ազնիվ Մանուկյան, Լուսինե Բարխուդարյան

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և 2.1 դասարանների սովորողներ
Օրը՝ հոկտեմբերի 11, 18, ժամը՝ 12։40-13։20
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան

«Սովորող-սովորեցնող» համագործակցային նախագծի շրջանակում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power point ծրագրից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։
3.1 դասարանի սովորողը կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • ինչպես power point բացել,
  • կիրառել գործիքները (էջ ստեղծել, ձևավորել, նկար կցել )
  • «Մեդիաընթացարան» սահիկաշար ստեղծելու մեկնարկ

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Ամփոփում 2․1 դասարանի հետ

Ամփոփում 2․2 դասարանի հետ