Օրական պահոցներ՝ 19.09.2023

Բնագիտական փորձեր․1-ին ուսուցման շրջան

Բնագիտական փորձեր առաջին ուսուցման շրջանի համար

Դեկտեմբեր

Փորձ 1
Անհրաժեշտ իրեր — ջուր, բաժակ, շաքարավազ, գուաշ (ջրաներկ)
Ընթացք — Բաժակների մեջ լցնում ենք ջուր, մի բաժակի մեջ ավելացնում ենք շաքարավազ։ Երկու բաժակների մեջ լցնում ենք գունանյութ ու դիտարկում։

Փորձ 2
Անհրաժեշտ իրեր֊ատամի փայտիկներ, ջուր, կաթոցիկ
Ընթացքը — փայտիկները մեջտեղից ջարդել այնպես, որ իրարից չառանձնանան, սեղանի հարթ մակերեսին փաթիլի նման դասավորել, հետո մեջտեղում մի քանի կաթիլ ջուր կաթեցնել։ Ի՞նչ տեղի ունեցավ։

Փորձ 3

Անհրաժեշտ նյութեր -մի քանի ճաշի գդալ աղ, մոմ, գդալ (մետաղյա)։
Ընթացքը — Վերցնում են մի քանի ճաշի գդալ աղ և լուծում ենք բաժակում: Խառնում ենք այնքան, մինչև որ աղը ամբողջությամբ լուծվի: Ստացված լուծույթը վերցնում ենք ճաշի գդալով, այն պահում ենք վառվող մոմի վրա: Այնքան մինչև ջրային մասը գոլորշիանա և դիտարկում ենք։

Փորձ 4

Անհրաժեշտ իրեր-մոմ, անձեռոցիկ, ջուր, լուցկի, հարթ մակերեսով խոհանոցային տախտակ, ապակե բաժակ կամ բանկա
Փորձի ընթացքը — Տախտակի վրա դնել մեկ շերտ անձեռոցիկ և թրջել, անձեռոցիկի վրա դնել վառած մոմը և մոմի վրա դնել որևէ բաժակ կամ բանկա։
Մոմի հանգչելուց հետո փորձիր առանց տախտակին դիպչելու բարձրացնել բաժակը։
Ինչ տեղի ունեցավ։
Փորձը կարող ես կրկնել տարբեր մակերես ունեցող տախտակներով:

Նոյեմբեր

Փորձ 1

Անհրաժեշտ նյութեր՝ սոդա, պլաստիրին, քացախ, մոմ (տափակ), լուցկի, խորը աման (թթվասերի տարա՝ միջին չափ)։

Ընթացք՝ Ամանի մեջ լցնում ենք մի քանի գդալ սոդա, որից հետո ամանի մեջտեղում տափակ-կլոր տեսքով դնում ենք պլաստիրին։ Պլաստիրի վրա դնում ենք մոմը և վառում։ Ամենից հետո սոդայի վրա մի փոքր քացախ ենք լցնում։ Դիտարկում անում։ Կրկին փորձում ենք մոմը վառել։ Ի՞նչ կատարվեց …

Փորձ 2

Անհրաժեշտ նյութեր՝ սուրճի բաժակ, ջուր, թեյի գույն (մեկ անգամյա օգտագործվող ):

Ընթացք՝ Վերցնում  ենք  մեկ սուրճի բաժակ տաք ջուր,  դնում  հարթ սեղանին և մեջը դնում թեյի մեկանգամյա օգտագործվող  փաթեթը,  որից հետո թելի ծայրը թողնում ենք բաժակից դուրս կախված և հետևում ընթացքին: Ի՞նչ կատարվեց …

Փորձ 3

Անհրաժեշտ նյութեր՝ սննդային գունանյութ, ծաղիկ սպիտակ ծաղկաթերթիկներով, ջուր, թափանցիկ բաժակ:

Ընթացքը՝ բաժակի մեջ լցրեք ջուրը, ավելացրեք սննդային գունանյութը, լավ խառնեք, ծաղիկը դրեք ջրի մեջ։ Սպասեք 2֊4 օր. ի՞նչ տեղի ունեցավ։ Այս ամենից հետո ծաղիկը տեղափոխեք մաքուր ջրի մեջ և սպասեք ևս 2֊4 օր. ի՞նչ տեղի ունեցավ այս ժամանակ։

Արդյունքներն՝ այստեղ։

Հոկտեմբեր

Փորձ 1
Անհրաժեշտ նյութեր՝ ջուր, 2 բաժակ, անձեռոցիկ, գունանյութ:
Վերցրո՛ւ 2 բաժակ,   բաժակները դիր  իրար կողք, ջուրը գունավորիր, մի բաժակի մեջ լցրու գունավորված ջուրը, մյուսը բաժակը թող դատարկ: Ջրով բաժակի մեջ իջեցրու  անձեռոցիկ, և անձեռոցիկի մյուս  ծայրը դիր  մյուս բաժակի մեջ: Մի քանի ժամ պետք է սպասես:  Ի՞նչ կատարվեց։

Արդյունքներն՝ այստեղ։

Սեպտեմբեր

Փորձ 1
Անհրաժեշտ իրեր` երկու միանման տարա, տաք և սառը ջուր, փուչիկ, ապակյա շիշ

Վերցնում ենք երկու տարա, մեկի մեջ լցնում ենք շատ տաք ջուր, մյուսի մեջ` շատ սառը (կարելի է նաև սառույցով)։ Ապակյա շշի վրա հագցնում ենք փուչիկ, շիշն իջեցնում ենք սկզբում տաք ջրով տարայի մեջ, թողնում  1֊2 րոպե, հետո` սառը ջրի մեջ։ Ինչ է տեղի ունենում։ Նկարագրեք ձեր տեսածը, կարող եք ներկայացնել նաև ֆիլմի տեսքով։ Շարունակել կարդալ Բնագիտական փորձեր․1-ին ուսուցման շրջան