Նամակ Ձմեռ պապիկին

Այսօր Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներն Ամանորին ընդառաջ նամակ գրեցին Ձմեռ պապիկին։  

Իմ շատ սիրելի Ձմեռ պապ, քեզ գրում է Ռուզաննան։ Ես ցանկանում եմ գունավոր մատիտներ, հեռադիտակ, մանրանկարչության ալբոմ և ամանորյա հեքիաթների գիրք։Ես նաև ուզում եմ ամանորյա գլխարկ և փոքրիկ խաղալիք։ Շատ, շատ, շատ, շատ շնորհակալություն, իմ սիրելի Ձմեռ պապիկ։

Բարև Ձմեռ պապիկ։ Քեզ գրում է Նարեկը։ Ես եղբորս համար զարգացնող խաղ եմ ուզում, իսկ ինձ համար ձեռքի ժամացույց, դհոլ, մկնիկ և լապտեր։

Բարև, Ձմեռ պապ։ Ես Յուրին եմ։ Ես քեզ նամակ եմ ուղարկում, որ դու ինձ մեծ լեգո բերես։

Բարև, Ձմեռ պապիկ։ Ես քեզ շատ եմ սիրում, դու շատ լավն ես։ Ես ուզում եմ հետաքրքիր բնագիտության գիրք։ Սիրով՝ Մարիա Ստեփանյան

Բարև, Ձմեռ պապիկ։ Քեզ գրում է Գալստյան Լուսեն։ Ես ցանկանում եմ մի մեծ մանրանկարչության ալբոմ։ Քույրիկիս համար էլ մի հետաքրքիր զբաղմունք։ Շատ շնորհակալ եմ, Ձմեռ պապիկ ջան։

Բարև, Ձմեռ պապիկ։ Ես այս տարի ինձ լավ եմ պահել։ Ես քեզանից խնդրում եմ կամ աստղադիտակ, կամ իրական փիսիկ, կամ էլ մանկական գելաքի գործիքներ։ Քո թոռնիկ՝ Արուս

Բարև, Ձմեռ պապիկ։ Քեզ գրում է Մարտիրոսյան Հայկը։ Ես ուզում եմ, որ դու ինձ լապտեր բերես։

Բարև, Ձմեռ պապի։ Ես Էդուարդ Տեր-Սարգսյանն եմ։ Խնդրում եմ ինձ բեր փչովի ձյուն և դինոզավրի մասին գիրք։

Բարև, Ձմեռ պապ։ Քեզ գրում է Աննան։ Ուզում եմ, որ ինձ համար բերես գունավոր մատիտներ, գծամատիտ, փափուկ խաղալիք միաեղջույր, ալդիբուք։

Բարև, Ձմեռ պապի։ Քեզ նորից Հայկ Թադևոսյանն է գրում։ Ես հասկացա, որ ինչ քեզանից ես ուզել եմ, դա իմ տարիքի համար չէ։ Ես քեզանից ուզում եմ ընդամենը մեծացող դոբերման ու էլեկտրական հեռադիտակ, որ հեռուն ցույց է տալիս 1000 կիլոմետր։

Բարև, Ձմեռ պապաիկ։ Ես քեզ շատ եմ սպասել։ Ես քեզանից ուզում եմ հետաքրքիր գրքեր։ Խնդրում եմ, որ գրքերը լինեն հայերեն և անգլերեն։ Քո թոռնիկ՝ Յանա

Բարև, Ձմեռ պապ։ Իմ անունը Սմբատ է։ Իմ միջնեկ եղբոր համար ես ուզում եմ էլեկտրական դաշնամուր։ Պուճուր եղբոր համար ես ուզում եմ խոսող խաղալիք։ Իսկ ես ուզում եմ կիթառ ու համակարգչի մկնիկ։

Ձմեռ պապիկ քեզ գրում է Քեվինը։ Ինձ լեգո բեր։

Բարև, Ձմեռ պապի։ Քեզ գրում է Գևորգը։ Ես ուզում եմ, որ Խագիվագի փափուկ խաղալիք բերես։

Բարև, Ձմեռ պապ։ Քեզ գրում է Եվան։ Ես ուզում եմ, որ ես առողջ լինեմ, լավ մեծանամ։ Ուզում եմ, որ ինձ բերես պահմտոցի գիրք ու ժամացույց-հեռախոս, նոր մատիտներ, փերփերի դիմակ, նապայի շորիկ ու ձեռնոցներ։

Ձմեռ պապիկ, քեզ գրում է Արփին։ Ես ուզում եմ, որ իմ համար ձեռքի ժամացույց բերես։

Բարև Ձմեռ պապիկ։ Քեզ գրում է Դանիելը։ Ես քեզանից ուզում եմ լեգոների հավաքածու։

Թողնել մեկնաբանություն