Օրական պահոցներ՝ 13.12.2022

Հանրակրթական Դիջիթեք 2023․ Փոխանցում եմ մեդիահմտություններ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 և  1-ին դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի 16, ժամը՝12:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 2.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Ազնիվ Մանուկյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 2.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։ 2.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • ինչպես word էջ բացել,
  • կիրառել word-ի գործիքները (տառի չափ, գույն փոխել, մգացնել, ընդգծել)
  • մուտքագրելու են ձմեռային բառեր, կարդալու, համեմատելու են մյուս խմբերի մուտքագրած բառերի հետ:

Ամփոփումը՝  այստեղ։