Պիտակների պահոցները՝ Սովորող-սովորեցնող

Սովորող-սովորեցնող նախագիծ.Microsoft Word

Օր՝ մայիսի 26

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Ժամը՝ 12։20-13։00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 և 2.1 դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Մանուշակ Աբրահամյան

Նպատակ՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 2․1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու հմտություններ են փոխանցելու։

  • Word ծրագրի յուրացում
  • Word-ի գործիքների կիրառում /տառի չափ, գույն փոխել, մգացնել, շեղ գրել/
  • Word -ում աղյուսակներ ստեղծելու կարողությունների փոխանցում
  • միասին աշխատելու կարողությունների զարգացում

Արդյունքը՝ կամփոփենք դասարանական բլոգում:

Սովորող-սովորեցնող.էլ.փոստի գործածում

Այսօր Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներին հյուրընկալեցին 1․1 դասարանի սովորողները։ Ավագ ընկերները կրտսերներին սովորեցրեցին էլ փոստից օգտվել․ նամակներ ստեղծել, ֆայլեր կցել և ուղարկել։

Սովորող-սովորեցնող․ էլ փոստի գործածում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 և  2․1 դասարանների սովորողներ
Օրը՝ մայիսի 12 ժամը՝ 12:20-13:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան

Նկարագրություն

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում  2.1 դասարանի սովորողը կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • մուտք գործել էլեկտրոնային փոստ
  • ստեղծել նամակներ և ուղարկել

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Արդյունքն՝ այստեղ։

Սովորող-սովորեցնող․ Անհատական բլոգի ստեղծում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և  2․1 դասարանների սովորողներ
Օրը՝ մայիսի 3 և 17 ժամը՝ 11:00-11:45
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սրբուհի Ներսիսյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին անհատական բլոգ ստեղծելու հմտություններ են փոխանցելու։ Շարունակել կարդալ Սովորող-սովորեցնող․ Անհատական բլոգի ստեղծում

«Սովորող-սովորեցնող».շարժական բացիկի ստեղծում

Այսօր Հյուսիսային դպրոցի  3.1 ջոկատը հյուրընկալեց 2.1 ջոկատին։ Ավագ ընկերները կրտսեր որդին սովորեցրեցին շարժական բացիկներ ստեղծել։ Արդյունքում միասին ստեղծեցին շատ զվարճալի դդմային շարժական բացիկներ։

Ավելին տեսանյութերում՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի և Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ
Օրը՝ հունվարի 19, ժամը՝ 11։00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարան

Նպատակը՝Ազգագրական ձմեռային փառատոն 2023 թ.-ի շրջանակում ստեղծել ազգային զարդանախշով կավե պարագաներ։

Օգտագործման նյութերը կլինեն` կավ, պլաստիլին…

Ընթացքը՝

Ավագ ընկերները կրտսերներին կծանոթացնեն հայկական զարդանախշերին։

Ուսումնասիրելուց հետո կավի միջոցով կներկայացնեն ազգայինը՝ պատրաստելով կախազարդեր, կիրառական իրեր, հարթաքանդակներ ազգային էլեմենտներով։

Վերջարդյունք՝ ամբողջ գործընթացքը կներկայացվի էլեկնտրոնային հարթակում և կցուցադրվի փառատոնի ամփոփման ժամանակ:

Նախագծի աղբյուրը՝ այստեղ։

Սովորող-սովորեցնող․ փոխանցում եմ մեդիահմտություն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և  2․1 դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի 18 , ժամը՝12:30
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սրբուհի Ներսիսյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին շարժական բացիկներ ստեղծելու հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։  3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • paint-ով նկարը քայլերով պահպանել,
  • կիրառել մոնտաժային ծրագրի գործիքները
  • ստեղծելու են ձմեռային մեդիաբացիկ:

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Արդյունքն՝ այստեղ։

Հանրակրթական Դիջիթեք 2023․ Փոխանցում եմ մեդիահմտություններ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 և  1-ին դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի 16, ժամը՝12:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 2.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Ազնիվ Մանուկյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 2.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։ 2.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • ինչպես word էջ բացել,
  • կիրառել word-ի գործիքները (տառի չափ, գույն փոխել, մգացնել, ընդգծել)
  • մուտքագրելու են ձմեռային բառեր, կարդալու, համեմատելու են մյուս խմբերի մուտքագրած բառերի հետ:

Ամփոփումը՝  այստեղ։

Դիտարկում ենք արեգակնային համակարգը

«Սովորող-սովորեցնող»․համագործակցային նախագծի շրջանակում Էմանուել Ագջոյանի և Ավագ դպրոցի սովորողների հետ ուսումնասիրեցինք արեգակնային համակարգը։ Հետաքրքիր և բովանդակալից պարապմունք էր։

Ավելին տեսանյութում՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 և 3.2 դասարանների սովորողներ
Օրը՝ հոկտեմբերի 5, ժամը՝ 12:40-13:30
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 2.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Մանե Հարությունյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.2 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power point ծրագրից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։ 3.2 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • ինչպես power point բացել,
  • կիրառել գործիքները (էջ ստեղծել, ձևավորել, նկար կցել )
  • «Իմ ընտանիքը» սահիկաշար ստեղծելու մեկնարկ

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․ազգային պարի ուսուցում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 և 1.1 դասարանների սովորողներ
Օրը՝ հոկտեմբերի 12, ժամը՝ 12:40-13:30
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, ARTասահման
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան

Նպատակը՝  «Բուլուլ» ազգային պարի ուսուցում։

Նկարագրություն՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակում 2.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին 1․1 դասարանի սովորողներին ներկայանցելու են «Թամզարա, Բուլուլ» պարերը և սովորեցնելու են պարել։

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

«Ազգային պարի ուսուցում» համագործակցային նախագծի ամփոփում

Այսօր Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանի սովորողներն ընկեր Լիանայի հետ մեզ սովորեցրեցին «Փափուռի» ազգային պարերգը։ Ավելին տեսանյութում՝