Ձոն․ ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 1-ապրիլի 7
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝  դպրոց,  տուն,  բակ-պարտեզ

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

  • Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային Paint,  Word ծրագրերով
  • Նկարում ենք մայրիկների դիմանկարները
  • Պատրաստում են տոնական բացիկներ
  • Խնամում են սենյակային բույսեր

Նախագծի իրականացման ընթացքը

Ձոն ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Նախագծի հիմնական թեման, ուղղություններն են մայրիկն ու գարունը:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության  ձևերի.

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա

  • Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)
  • Ռադիոնյութի թողարկում՝ նվիրված մայրիկներին, գարնանը

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային)
  • Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով, գուաշով, գունավոր մատիտներով

Ես և շրջակա աշխարհը

  • Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում: Ծաղկատունկ:
  • Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

Արդյունում՝

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում, ենթակայքում։

Ամփոփումը բլուգում՝ այստեղ

Թողնել մեկնաբանություն