Ամսական պահոցներ՝ Մարտի 2022

Մարտի հաշվետվություն

Իրականացված նախագծեր և արդյունքներ

Շարունակել կարդալ Մարտի հաշվետվություն

Հեռավար աշխատանքային նախագիծ 28.03-01.04

Հեռավար սովորող՝ Իդա Մանուկյան

Մայրենի․ Սովորի՛ր  «Մանուշակ»  բանաստեղծությունը,«Ալիսա-գլորիկը» հեքիաթը։

Մաթեմատիկա․ ներբեռնի՛ր էլ փոստի աշխատանքային էջերը, կատարի՛ր առաջադրանքներն ու ուղարկի՛ր m.abrahamyan@mskh.am էլ փոստին։

Դիտի՛ր «Զգայարաններ» տեսանյութը, կքննարկենք տեսադասի ընթացքում։

paint նկարչական ծրագրով նկարի՛ր քո սիրելի ծաղիկը։

«Մեդիաայբբենարան»

Հայկ Թադևոսյանը ներկայացնում է

Մարիա Ստեփանյանը ներկայացնում է՝

Արուս Մարտիրոսյանը ներկայացնում է՝

Արտաշես Յուզբաշյանը ներկայացնում է՝

Գարնանային ընթերցումներ

Աննա Մովսիսյան՝

Արուս Մարտիրոսյան՝

Իդա Մանուկյան՝ «Մարտ»

Դանիել Հարությունյան՝ «Ժամացույց», «Գարուն», «Մարտ»

«Ուսումնական գարուն» ամփոփում է Եվան

Եվա Ավետիսյանը ներկայացնում է «Մարտ», «Մանուշակ», «Ժամացույց» բանաստեղծությունները և հնգօրյա եղանակային դիտարկումները լուսանկարներով՝

«Ուսումնական գարուն». ընթերցումներ

Արփի Ստեփանյան՝ «Ժամացույց»

Մարիա Սահակյան՝

Լուսե Գալստյան՝

Հայկ Մարտիրոսյան՝

Գևորգ Պողոսյան՝

Ապրիլի ընթերցարան

Գիտե՞ս, որ…Կատու

(Տեղեկատվական տեքստ)

Կատուները 3 անգամ ավելի լավ են լսում, քան մարդը, իսկ հոտառությունը 14 անգամ ավելի ուժեղ է, քան մարդունը։ Կատուները զարմանալի գիշերային տեսողություն ունեն։ Նրանց աչքերի գույնը տարիքի հետ կարող է փոխվել։ Կատուները քնում են օրը 16 ժամ։

Նորածին կատվիկները ոչինչ չեն տեսնում և չեն լսում։ Նրանք աչքերը բացում են 7 օրականում, սկսում են լսել 2 շաբաթական հասակում, իսկ քայլել սկսում են 21 օրականում։

Կատու

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
— Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
— Այո՛, այո՛:

Մանուշակ

Ղազարոս Աղայան

— Ասա՛ ինձ, մանուշա՛կ,
Ինչու՞ ես այդպես շուտ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:
— Ես չունեմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատի,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

Ա՜յ, քեզ շաբաթ

Ջաննի Ռոդարի

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
— Կորչի գործը, — ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի: Շարունակել կարդալ Ապրիլի ընթերցարան