Բատիկից շարֆեր․ համագործակցային նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ,  քոլեջի ուսանողներ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան և Մերի Խանջյան

Ժամանակահատվածը՝ մարտի17, ժամը՝11:30

Նախագծի նպատակը՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողների և Քոլեջի ուսանողների համագործակցության արդյունքում ստեղծել անհատական շարֆեր։

Խնդիրները՝

  • Մասնակցել շարֆի ստեղծման ընթացքին՝ ձևել, կարել, գունավորել։

Անհրաժեշտ նյութեր՝

  • շիֆոնե գործվածք 4 մետր, 150սմ լայնքով
  • մկրատ
  • թել
  • ասեղ
  • կարի մեքենա
  • Բատիկ ներկեր

Աշխատանքի նկարագրությունը՝

Քոլեջի ուսանողների օգնությամբ 2․1 դասարանի սովորողները կարում են շարֆեր: Յուրաքանչյուր ուսանող իր հմտություններն է փոխանցում  կրտսեր ընկերոջը: Շիֆոնե կտորից կտրում, կարում են  շարֆեր։ Պատրաստի շարֆը ներկում են բատիկ ներկերով։

Արդյունքը՝

Նախագծի շրջանակում ստեղծվելու են շարֆեր  ներկված հանգույցի տարբեր տեխնիկաներով և աղի տեխնիկայով:

Նմուշներն՝ այստեղ։

Արդյունքում ստեղծված նյութերը՝ այյստեղ։

Թողնել մեկնաբանություն