Ամսական պահոցներ՝ Փետրվարի 2023

Չարի վերջի նոր ավարտ

Սմբատ Մանուկյան

Երբ կկուն բարկացած խոսեց աղվեսի հետ, վերջինս գիտակցեց իր սխալը և ասաց․

— Ախ դու կկու, խելոք կկու, խնդրում եմ, ներիր ինձ։ Ես քո ձագուկներին չեմ կերել, հիմա կգնամ և նրանց կբերեմ։ Պարզապես շատ սոված էի և բարկացած, քանի որ ուտելիք չունեի։ Բայց ես հասկացա, որ չի կարելի ուրիշի դժբախտության վրա կառուցել սեփականը։

Կկուն հավատաց աղվեսին, ներեց նրան և, նրանք դարձան լավ ընկերներ։ Շարունակել կարդալ Չարի վերջի նոր ավարտ

Փետրվարի հաշվետվություն

Իրականացված նախագծեր և արդյունքներ

Շարունակել կարդալ Փետրվարի հաշվետվություն

Մարտի ընթերցարան

Կանանչ ախպեր

Հովհաննես Թումանյան

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բեր
Արևի շողեր.

Բե՛ր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրնգան երգեր,
Գառների մայուն,

Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։ Շարունակել կարդալ Մարտի ընթերցարան

Բատիկից շարֆեր․ համագործակցային նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ,  քոլեջի ուսանողներ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան և Մերի Խանջյան

Ժամանակահատվածը՝ մարտի17, ժամը՝11:30 Շարունակել կարդալ Բատիկից շարֆեր․ համագործակցային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․27․02-03․03

Ընթացիկ նախագծեր՝

Երկուշաբթի, փետրվարի 27

09:00-09:15`Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05`Մաթեմատիկա․աշխատանք մեդիագործիքով
10:10-10:30`«Չարի վերջը» ռադիոնյութի ստեղծում
10:30-11:00`Ընդմիջում
11:00:11:45`Ռուսերեն
11:50-12:30` «Ոսկու կարասը» ընթերցում, բառային աշխատանք
12:35-12:55`«Ախ, գարուն է » երգ-պարի ուսուցում
12:55-13:35`Աշխատանք պլաստիլինով Շարունակել կարդալ Աշխատանքային նախագիծ․27․02-03․03

Ծնողական հավաք

Մասնակիցներ՝ Հյուսիսային  դպրոցի 2.1 դասարանի սովորողների ծնողներ

Ամսաթիվը՝ 24.02.2023թ.
Ժամը՝ 14:00
Վայրը՝ Հյուսիսային  դպրոց

Ծրագրում՝

  • Ընտանեկան նախագծեր
  • «Ուսումնական գարուն» նախագծի կազմակերպում
  • Տեխնիկական խորհրդատվություն (Outlook համակարգում սովորողների անհատական էլեկտրոնային հասցեների գործածման դժվարություններ, խնդիրներ, տեսանյութեր, աուդիոնյութեր, youtube-յան և soundcloud.com էջերի գործածում)
  • Ուսումնական գործունեության կազմակերպման մասին
  • Այլ