Ուսումնական ճամփորդություն «Էդիտ Պրինտ» հրատարակչություն

Վայրը՝  Էդիտ Պրինտ

Հասցե՝ Ք. Երևան,Դավիթ Մալյան 43


Օր՝ մարտի 7, ժամը՝ 10։15 — 13։30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Մանուշակ Աբրահամյան

Օգնական՝ Սուսաննա Պետրոսյան

Նպատակը`

Շրջայց «Էդիտպրինտ» հրատարակչությունում, ծանոթացում գրքերի ստեղծմանը (ինչպե՞ս են տպվում, ստեղծվում գրքերը)։

 «Աշխարհի մեծագույն մանկագիրը» կրթական ծրագրի մասնակցություն։

Խնդիրները՝

  • Ճամփորդական կանոնների յուրացում, պահպանում.
  • Նախասիրությունների բացահայտում, զարգացում.
  • Հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում.
  • Տեղեկություններ հաղորդել տպագրության գյուտի, գրքերի ստեղծման պատմության մասին.

Նկարագրություն՝
Այս ծրագիրը յուրաքանչյուր անգամ նվիրվում է որևէ նշանավոր մանկագրի՝ հայ կամ արտասահմանյան: Օրինակ՝ ընթերցվում կամ պատմվում են Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ու մանկական բանաստեղծությունները, հիշատակվում նրա ստեղծած ուսոցողական խաղերը՝ «Հայոց գետերը», «Հայկական առածների լոտո», «Աստղերի խաղը» և այլն: Պատմվում է գրողի մանկության մասին, մի խոսքով՝ ներկայացվում այն ամենը, ինչն առնչություն ունի երեխաների աշխարհի հետ և կարող է նպաստել նրանց բարոյահոգեբանական դաստիարակությանը, մղել ծնողասիրության, ընկերասիրության և այդ կեպ նաև՝ հայրենիքի հանդեպ սիրո: Երեխաներին նաև հանձնարարվում է ինքնուրույն նկարել տվյալ հերոսին կամ գունավորել պատկերը, ներկել տիկնիկ-հերոսին կամ այլ առարկա, թղթով գեղեցիկ իրեր պատրաստել և այլն, և այլն:

Ծրագրում՝

  • Նախապատրաստական զրույց, ծանոթացում գրի ստեղծման պատմությանը: Պատմում ենք՝ նախքան թղթի ստեղծումը ինչ նյութերի վրա են գրել, ներկայացնում ենք թղթերի տեսակները և այլն: Էքսկուրսիան սկսում ենք տպարանից՝ ցուցադրելով երկու մեծ տպագրական մեքենա՝ նախատեսված գունավոր և սևուսպիտակ տպագրության համար: Այնուհետև կազմատանը ներկայացնում ենք ծալքը, էջերի դասավորումը ըստ հերթականության, կարելը, ամրակներով ամրացումը, կազմերի պատրաստումը, սոսնձելը, կտրելը և այլն: Էքսկուրսիան ամփոփում ենք հարցերով, և երեխաները կիսվում են իրենց տպավորություններով:

Անփոփումը՝ դասարանական բլոգում, ենթակայքում:

Երթուղի՝

Վարորդ՝ Արամ Հարությունյան
Հեռ.՝ 077 74 76 55
Մեքենայի համարանիշ՝ 35QP464

Նախահաշիվ
Ծրագրի արժեքը՝ 25000 դրամ
Ճանապարհածախս՝ 500-ական դրամ

Մասնակիցներ՝

  1. Ագջոյան Յուրի
  2. Անտոնյան Յանա
  3. Ավետիսյան Եվա
  4. Արթհանիան Քեվին
  5. Արթհանիան Վիլլիամ
  6. Գալստյան Լուսե
  7. Գրիգորյան Միլա
  8. Թադևոսյան Հայկ
  9. Հասրաթյան Մոնթե Մհեր
  10. Հարությունյան Դանիել
  11. Մարտիրոսյան Արուս
  12. Մարտիրոսյան Հայկ
  13. Մելքոնյան Նոեմի
  14. Մովսիսյան Աննա
  15. Յուզբաշյան Արտաշես
  16. Նշանյան Նարեկ
  17. Պողոսյան Գևորգ
  18. Ռոստոմյան Անի
  19. Սահակյան Մարիա
  20. Սարգսյան Ռուզաննա
  21. Ստեփանյան Արփի
  22. Ստեփանյան Մարիա
  23. Տեր-Սարգսյան էդուարդ

Թողնել մեկնաբանություն