«Ուսումնական ամառ 2023» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, այլ դպրոցի սովորողներ
Իրականացման վայրը՝ Ընտանեկան դպրոց

Նախագծի նպատակը և ընթացքը

Սովորողների մոտ զարգացնել ընթերցելու, ներկայացնելու, հետազոտելու, ուսումնասիրելու և տարբեր նախագծերով ինքուրույն աշխատելու հմտություններ։

Աշխատանքային ուղղություններ՝

  1. Ամառային ընթերցանություն

Առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցի՛ր: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

 Քո ընտրությամբ ընթերցածդ գրքերից կամ ստեղծագործություններից  մեկը (կամ մի քանիսը) ներկայացրո՛ւ հետևյալ ուղղություններով՝

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմի՛ր:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ ընկերներդ էլ ցանկանան այն կարդալ:

Հարցերի պատասխանները ներկայացրո՛ւ Power point-ի, ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով։ Մեծերի օգնությամբ հրապարակի՛ր համացանցում: Չմոռանա՛ս հղումն ուղարկել m.abrahamyan@mskh.am էլեկտրոնային փոստին:

2. Ամառային ճամփորդություն

Էլ ի՞նչ ամառ առանց ընտանեկան ճամփորդությունների: Պատմի՛ր ամառային ճամփորդության (կամ ճամփորդությունների) մասին:

Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին,
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին։

Թեման ներկայացրո՛ւ ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի կամ պատումի տեսքով։ Մեծերի օգնությամբ հրապարակի՛ր համացանցում: Չմոռանա՛ս հղումն ուղարկել m.abrahamyan@mskh.am էլեկտրոնային փոստին: 

3. Ազգային և բակային խաղեր

Ծանոթացի՛ր «Ազգային խաղեր» փաթեթին, խաղա՛ բակի ընկերների,  ընտանիքի անդամների հետ, ներկայացրո՛ւ տեսանյութի տեսքով։

4. Ընտանեկան կինոթատրոն (մուլտֆիլմի, ֆիլմի դիտում…)

Առաջարկում եմ դիտել հետևյալ մուլտֆիլմերը: Լավ կլինի դու էլ քեզ դուր եկած մուլտֆիլմերն առաջարկես՝ տեսանյութի կամ ձայնանյութի միջոցով:

Լրացուցիչ ուսումնական ռեսուրսներ

Ամփոփումներն՝ այստեղ։

Քեզ մաղթում եմ ուրախ ու ուսումնական ամառ: 

Թողնել մեկնաբանություն