Օրական պահոցներ՝ 18.01.2022

Մայրենիի հունվարյան ֆլեշմոբի ամփոփում

Յանա Անտոնյան՝

Դանիել Հարոթյունյան՝

Իմ համար ձմռան առաջին հատվածը շատ հետաքրքիր է անցել։ Ծնողներիս հետ գնացել եմ քաղաքից դուրս,որտեղ շատ ձյուն կար։Պատրաստել եմ ձնեմարդուկ, խաղացել եմ ձնագնդիկ, սահնակ եմ քշել։ Ինչպես նաև ձմռան առաջին օրը նամակ եմ ուղարկել Ձմեռ պապիկին, իսկ որոշակի ժամանակ անց ստացել եմ նամակիս պատասխան մամակ։ Ամանորի կախարդական գիշերը Ձմեռ պապիկը նվերները անակնկալ ձևով մատուցել է ինձ։

Վահագն Կարապետյան՝

Ես սիրում եմ ձմեռը, քանի որ խաղում եմ ձնագնդիկ և պատրաստում ձնեմարդ։

Անի Ռոստոմյան՝

Գառնիում ձյունը առատ է։Ամեն կիրակի բակի երեխաներով խաղում ենք ձնագնդի, ձնեմարդ ենք պատրաստում,սահնակ ենք սահում։ Շատ ուրախ է անցնում։

Նարեկ Նշանյան՝

Ես սպասում էի ձմռան գալուն, քանի որ իմ սիրելի տոնը` Նոր տարին, լինում է ձմռանը։ Հեքիաթային էր, երբ հենց Ամանորի գիշերը ձյուն եկավ։ Շա՜տ ուրախացա` փաթիլները տեսնելով։

Մարիա Բեյբության՝

Ես սիրում եմ ձմեռը,երբ ձյուն է գալիս։