Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում առաջին դասարանի սովորողները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կմասնակցեն «Հայոց գույնը»կրթական ծրագրին։

Մասնակիցներ՝Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Արմինե Մակվեցյան

Օրը՝ նոյեմբերի 30

Ժամը՝ 09.20-12։00

Վայրը՝  Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/

Նպատակը՝

  • Շրջայց թանգարանում
  • «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում մասնակցել «Հայոց գույնը» կրթական ծրագրին:

«Հայոց գույնը» կրթական ծրագրի մասին

Ծրագիրը համատեղ կերպով ներկայացնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: Ծրագրի շրջանակներում կներկայացվեն Սարյանի և Կոմիտասի՝ ազգային արվեստ ստեղծելու ընդհանուր սկզբունքները, կցուցադրվեն նկարչի այն գործերը, որոնք նա ստեղծել է կոմիտասյան հնչյունների ներքո: Ապա մասնակիցները ևս կլսեն կոմիտասյան այդ գործերը և զուգահեռաբար կնկարեն: Ծրագիրը նախատեսված է 6-10 տարեկանների համար։

Արդյունքը՝

Արդյունքում սովորողները կծանոթանան թանգարանային մշակույթի հետ։

Ամփոփումը՝ դասարանական բլոգում:

Թողնել մեկնաբանություն